Գտնել ՄԻԵԴ դիմումի համարը, ընդունումը կամ վճիռը

Գիտե՞ք համապատասխան դիմումի համարը։
Ի՞նչ է դիմումի համարը։ ՄԻԵԴ-ից գրանցված դիմումին առնչվող ցանկացած նամակում համարը նշվում է «Դիմում թիվ» ձևակերպումից անմիջապես հետո և գործի անվանման (վերնագրի) առաջ։ Նամակագրության մեջ անգլերեն օգտագործվում է «Application no.», ֆրանսերեն՝ «Requête n°»։ Դիմումի համարի ձևաչափը՝ ՀԱՄԱՐ/ՏԱՐԻ, օրինակ՝ 123/14։ Միայն թվեր և դեպի աջ թեք գիծ «/», առանց բացատների։ Նույն ձևաչափի թիվը ՄԻԵԴ-ի նամակում՝ դիմումի ձևաթղթի պահանջներին չհամապատասխանելու մասին, դիմումի համարը չէ։ Այդ համարը կարող է դառնալ դիմումի համարը միայն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ստանա պահանջներին համապատասխան նոր դիմումի ձևաթուղթ և գրանցի դիմումը։ Այդպիսի նամակում գործի անվանում (վերնագիր) չի նշվում, քանի որ դիմումը գրանցված չէ, և սովորաբար նշվում է ECHR-Axxx6 կոդը, որտեղ «xxx»-ը նշում է նամակի լեզուն։