Մարդու իրավունքների կոնվենցիայի թիվ 12 Արձանագրություն

Վավերական են Արձանագրության միայն անգլերեն և ֆրանսերեն տարբերակները։ Սույն թարգմանությունը Արձանագրության պաշտոնական տարբերակը չէ։

Ստորագրումը, վավերացումը, ուժի մեջ մտնելը, հայտարարություններ, չեղյալ հայտարարումը, տարածքային կիրառումը - հայտարարություններ, ծանուցումներ

Ալբանիա 26.05.2003 26.11.2004 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Անդորրա 31.05.2007 06.05.2008 01.09.2008 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Հայաստան 18.06.2004 17.12.2004 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ավստրիա 04.11.2000 ոչ ոչ
Ադրբեջան 12.11.2003 ոչ ոչ
Բելգիա 04.11.2000 ոչ ոչ
Բոսնիա և Հերցեգովինա 24.04.2002 29.07.2003 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Բուլղարիա ոչ ոչ ոչ
Խորվաթիա 06.03.2002 03.02.2003 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Կիպրոս 04.11.2000 30.04.2002 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Չեխիա 04.11.2000 ոչ ոչ
Դանիա ոչ ոչ ոչ
Էստոնիա 04.11.2000 ոչ ոչ
Ֆինլանդիա 04.11.2000 17.12.2004 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ֆրանսիա ոչ ոչ ոչ
Վրաստան 04.11.2000 15.06.2001 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Գերմանի 04.11.2000 ոչ ոչ
Հունաստան 04.11.2000 ոչ ոչ
Հունգարիա 04.11.2000 ոչ ոչ
Իսլանդիա 04.11.2000 ոչ ոչ
Իռլանդիա 04.11.2000 ոչ ոչ
Իտալիա 04.11.2000 ոչ ոչ
Լատվիա 04.11.2000 ոչ ոչ
Լիխտենշտեյն 04.11.2000 ոչ ոչ
Լիտվա ոչ ոչ ոչ
Լյուքսեմբուրգ 04.11.2000 21.03.2006 01.07.2006 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Մալթա 08.12.2015 08.12.2015 01.04.2016 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Մոնակո ոչ ոչ ոչ
Մոնտենեգրո 03.04.20031 03.03.20041 06.06.2006 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Նիդերլանդներ 04.11.2000 28.07.2004 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Հյուսիսային Մակեդոնիա 04.11.2000 13.07.2004 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Նորվեգիա 15.01.2003 ոչ ոչ
Լեհաստան ոչ ոչ ոչ
Պորտուգալիա 04.11.2000 16.01.2017 01.05.2017 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Մոլդովա 04.11.2000 ոչ ոչ
Ռումինիա 04.11.2000 17.07.2006 01.11.2006 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ռուսաստան 04.11.20002 ոչ ոչ
Սան Մարինո 04.11.2000 25.04.2003 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Սերբիա 03.04.20031 03.03.20041 01.04.2005 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Սլովակիա 04.11.2000 ոչ ոչ
Սլովենիա 07.03.2001 07.07.2010 01.11.2010 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Իսպանիա 04.10.2005 13.02.2008 01.06.2008 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Շվեդիա ոչ ոչ ոչ
Շվեյցարիա ոչ ոչ ոչ
Թուրքիա 18.04.2001 ոչ ոչ
Ուկրաինա 04.11.2000 27.03.2006 01.07.2006 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Միացյալ Թագավորություն ոչ ոչ ոչ

1 Սերբիայի և Չեռնոգորիայի պետական ​​միության կողմից ստորագրման և վավերացման ժամկետները։

2 Նախարարների կոմիտեի կողմից 23.03.2022-ին ընդունված CM/Res(2022)3 որոշման համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը 16.09.2022-ից դադարում է լինել ETS թիվ 5 պայմանագրի կողմ։ Համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնությունը կդադարի Արձանագրության ստորագրող լինել նաև 16.09.2022թ.

ETS (STE) թիվ 177

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 12 Արձանագրություն

4-ը նոյեմբերի, 2000 թ., Հռոմ

Պրեամբուլա

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը,

հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, ըստ որի բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն,

վճռական լինելով ձեռնարկել հետագա քայլեր, զարգացնել բոլոր անձանց հավասարությունը 1950 թվականին նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) խտրականության ընդհանուր արգելքի կոլեկտիվ երաշխավորման միջոցով,

վերահաստատելով, որ ոչ խտրականության սկզբունքը չի խոչընդոտում մասնակից պետությունների կողմից լիակատար և արդյունավետ հավասարությունը զարգացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն` պայմանով, որ այդ միջոցառումների իրականացման համար գոյություն ունի օբյեկտիվ և հիմնավոր արդարացում,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1
Խտրականության համընդհանուր արգելումը

1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության։

2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով։

Հոդված 2
Տարածքային կիրառումը

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման հայտարարագրերը ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ Արձանագրությունը կիրառվելու է։

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ։ Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է փոփոխվել կամ չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով։ Չեղյալ հայտարարելը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում դրանք Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

4. Սույն հոդվածի համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։

5. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-ին հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։

Հոդված 3
Հարաբերությունը Կոնվենցիային

Մասնակից պետությունների միջև սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխնաբար։

Հոդված 4
Ստորագրումը և վավերացումը

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել՝ առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու։ Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։

Հոդված 5
Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունն արտահայտում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

Հոդված 6
Ավանդապահի գործառույթները

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ծանուցում է՝

ա. ցանկացած ստորագրման մասին,

բ. վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ. 2-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին։

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը։

Կատարված է Հռոմում 2000 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության։