Մարդու իրավունքների կոնվենցիայի թիվ 16 Արձանագրություն

Վավերական են Արձանագրության միայն անգլերեն և ֆրանսերեն տարբերակները։ Սույն թարգմանությունը Արձանագրության պաշտոնական տարբերակը չէ։

Ստորագրումը, վավերացումը, ուժի մեջ մտնելը, վերապահումները, հայտարարություններ, չեղյալ հայտարարումը, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում, տարածքային կիրառումը - հայտարարություններ, ծանուցումներ

Ալբանիա 24.11.2014 22.07.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Անդորրա 12.04.2018 16.05.2019 01.09.2019 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Հայաստան 02.10.2013 31.01.2017 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ավստրիա ոչ ոչ ոչ
Ադրբեջան 18.11.2021 06.07.2023 01.11.2023 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Բելգիա 08.11.2018 22.11.2022 01.03.2023 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Բոսնիա և Հերցեգովինա 11.05.2018 09.03.2021 01.07.2021 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Բուլղարիա ոչ ոչ ոչ
Խորվաթիա ոչ ոչ ոչ
Կիպրոս ոչ ոչ ոչ
Չեխիա ոչ ոչ ոչ
Դանիա ոչ ոչ ոչ
Էստոնիա 17.02.2014 31.08.2017 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ֆինլանդիա 02.10.2013 07.12.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ֆրանսիա 02.10.2013 12.04.2018 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Վրաստան 19.06.2014 06.07.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Գերմանի ոչ ոչ ոչ
Հունաստան 02.03.2017 05.04.2019 01.08.2019 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Հունգարիա ոչ ոչ ոչ
Իսլանդիա ոչ ոչ ոչ
Իռլանդիա ոչ ոչ ոչ
Իտալիա 02.10.2013 ոչ ոչ
Լատվիա ոչ ոչ ոչ
Լիխտենշտեյն ոչ ոչ ոչ
Լիտվա 10.06.2014 02.09.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Լյուքսեմբուրգ 06.09.2018 14.05.2020 01.09.2020 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Մալթա ոչ ոչ ոչ
Մոնակո ոչ ոչ ոչ
Մոնտենեգրո 13.12.2021 14.02.2023 01.06.2023 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Նիդերլանդներ 07.11.2013 12.02.2019 01.06.2019 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Հյուսիսային Մակեդոնիա 09.09.2021 25.09.2023 01.01.2024 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Նորվեգիա 27.06.2014 ոչ ոչ
Լեհաստան ոչ ոչ ոչ
Պորտուգալիա ոչ ոչ ոչ
Մոլդովա 03.03.2017 22.06.2023 01.10.2023 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Ռումինիա 14.10.2014 15.09.2022 01.01.2023 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Սան Մարինո 02.10.2013 16.02.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Սերբիա ոչ ոչ ոչ
Սլովակիա 02.10.2013 17.12.2019 01.04.2020 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Սլովենիա 02.10.2013 26.03.2015 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Իսպանիա ոչ ոչ ոչ
Շվեդիա ոչ ոչ ոչ
Շվեյցարիա ոչ ոչ ոչ
Թուրքիա 20.12.2013 ոչ ոչ
Ուկրաինա 20.06.2014 22.03.2018 01.08.2018 [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա] [անգ] [ֆրա]
Միացյալ Թագավորություն ոչ ոչ ոչ

CETS (STCE) թիվ 214

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 16 Արձանագրություն

Ստրասբուրգ, 2.X.2013

Պրեամբուլա

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) այլ Բարձր պայմանավորվող կողմերը՝ սույն Արձանագրության ստորագրողները,

հաշվի առնելով Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Դատարան) հիմնող 19-րդ հոդվածը,

նկատի ունենալով, որ խորհրդատվական կարծիք տալու Դատարանի իրավասության ընդլայնումը կխթանի Դատարանի և ազգային իշխանությունների միջև փոխգործակցությունը և դրանով կամրապնդի Կոնվենցիայի կիրառումը՝ սուբսիդիարության սկզբունքին համապատասխան,

հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2013 թվականի հունիսի 28-ի թիվ 285 (2013) կարծիքը,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հոդված 1

1. Բարձր պայմանավորվող կողմի բարձրագույն դատարաններն ու տրիբունալները, որոնք նշանակված են 10- րդ հոդվածին համապատասխան, կարող են Դատարանից խորհրդատվական կարծիքներ հայցել՝ Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ։

2. Հայցող դատարանը կամ տրիբունալը կարող է խորհրդատվական կարծիք խնդրել միայն իր կողմից քննվող գործի շրջանակներում։

3. Հայցող դատարանը կամ տրիբունալը պարտավոր է հիմնավորել իր խնդրանքը և ներկայացնել քննվող գործին առնչվող իրավական և փաստական հանգամանքները։

Հոդված 2

1. Մեծ պալատի հինգ դատավորներից կազմված խորհուրդը կայացնում է խորհրդատվական կարծիք տալու մասին խնդրանքը բավարարելու կամ չբավարարելու մասին որոշում՝ Արձանագրության առաջին հոդվածին համապատասխան։ Դատավորների խորհուրդը պարտավոր է հիմնավորել խնդրանքի բավարարման ցանկացած մերժում։

2. Եթե խորհուրդը բավարարում է խնդրանքը, Մեծ Պալատը տալիս է խորհրդատվական կարծիք։

3. Վերոնշյալ դրույթներին համապատասխան՝ Խորհրդի և Մեծ Պալատի կազմի մեջ ex officio ընդգրկվում է այն Բարձր պայմանավորվող կողմի անունից ընտրված դատավորը, որին պատկանում է հայցող դատարանը կամ տրիբունալը։ Նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե տվյալ դատավորը չի կարող մասնակցել քննությանը, Դատարանի Նախագահը տվյալ Բարձր պայմանավորվող կողմի նախապես ներկայացրած ցուցակից նշանակում է մեկ այլ անձի, որը դատավորի կարգավիճակով մասնակցում է քննությանը։

Հոդված 3

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը և Բարձր պայմանավորվող կողմը, որին պատկանում է հայցող դատարանը կամ տրիբունալը, իրավունք ունեն ներկայացնել գրավոր դիտողություններ և մասնակցել նիստերին։ Ելնելով արդարադատությունը պատշաճ կերպով իրականացնելու շահերից՝ Դատարանի Նախագահը կարող է ցանկացած այլ Բարձր պայմանավորվող կողմի կամ անձի հրավիրել՝ նույնպես ներկայացնելու գրավոր դիտողություններ կամ մասնակցելու նիստերին։

Հոդված 4

1. Խորհրդատվական կարծիքները պետք է լինեն հիմնավորված։

2. Եթե խորհրդատվական եզրակացությունն ամբողջությամբ կամ մասամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք։

3. Խորհրդատվական կարծիքն ուղարկվում է հայցող դատարանին կամ տրիբունալին և այն Բարձր պայմանավորվող կողմին, որին պատկանում է այդ դատարանը կամ տրիբունալը։

4. Խորհրդատվական կարծիքները ենթակա են հրապարակման։

Հոդված 5

Խորհրդատվական կարծիքները չեն կրում պարտադիր բնույթ։

Հոդված 6

Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար։

Հոդված 7

1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի ստորագրման համար, որոնք կարող են պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ իրենց համաձայնությունն արտահայտել՝

ա. ստորագրությամբ՝ առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին արված վերապահումների, կամ

բ. վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա ստորագրությամբ՝ հետագայում վավերացնելով, ընդունելով կամ հաստատելով։

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։

Հոդված 8

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի տասը Բարձր պայմանավորվող կողմերի կողմից 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

2. Ցանկացած Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմի համար, որն Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունը հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

Հոդված 9

Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ Կոնվենցիայի 57- րդ հոդվածով նախատեսված վերապահումներ չեն թույլատրվում։

Հոդված 10

Կոնվենցիայի յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելիս պետք է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ նշի այն դատարանները կամ տրիբունալները, որոնց նշանակում է սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ն կետի նպատակներով։ Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել նույն կարգով։

Հոդված 11

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի այլ Բարձր պայմանավորվող կողմերին ծանուցում է՝

ա. ցանկացած ստորագրման մասին,

բ. վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ. 8-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ. 10-րդ հոդվածի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության մասին, եվ

ե. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին։

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը։

Կատարված է Ստրասբուրգում 2013 թվականի հոկտեմբերի 2-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր տեքստերով, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության և Կոնվենցիայի այլ Բարձր պայմանավորվող կողմերին։