ՄԻԵԴ-ին ուղղված դիմումների պատրաստում

ՄԻԵԴ դիմումի պատրաստման արժեքը կախված է դրա համար պահանջվող աշխատանքի ժամանակից։ Տարբերությունը կարող է շատ մեծ լինել՝ մի քանի հարյուր եվրոյից, երբ աշխատանքը տեղավորվում է երկու-երեք ժամում, մինչև 10 հազար եվրո կամ ավելի, երբ պահանջվում են տասնյակ ժամեր։ Այդ ժամանակն անհրաժեշտ է փաստաթղթերն ուսումնասիրելու, հիմնական փաստերն առանձնացնելու, յուրաքանչյուր հնարավոր գանգատի մասով ՄԻԵԴ-ի՝ ըստ էության և ընդունելիության հարցերի վերաբերյալ ամբողջ համապատասխան արդի պրակտիկան ընտրելու և վերլուծելու, դրա հիման վրա գանգատները ձևակերպելու, յուրաքանչյուր խախտումն ու դրա մասով ընդունելիության պայմանների պահպանումը հիմնավորելու, ապա այդ ամենը դիմումի ձևաթղթում կարճ, հասկանալի և առանց հակասությունների շարադրելու համար։
Թե որքան ժամանակ կպահանջվի հենց Ձեր դեպքում և, համապատասխանաբար, որքան կարժենա դիմումի պատրաստումը, կարող եմ որոշել միայն փաստաթղթերի հիման վրա։ Ներկայացրեք բոլոր այն որոշումները, որոնց դեմ գանգատներ ունեք, ինչպես նաև մյուս փաստաթղթերը, որոնցում արտացոլված են Ձեր գանգատների առարկա դարձած միջոցները, ազգային մարմիններին, այդ թվում՝ դատարաններին ուղղված բոլոր դիմումները, որոնցում այդ գանգատներն ըստ էության բարձրացվել են, և այդ դիմումների վերաբերյալ բոլոր որոշումները։ Եթե գործի բոլոր նյութերն արդեն էլեկտրոնային տեսքով ունեք, ավելի լավ է դրանք միանգամից ներկայացնել ամբողջությամբ։ Մի վախեցեք ավելորդ փաստաթղթեր ներկայացնելուց կամ որևէ բան չկցելուց․ եթե ուղարկվածն ուսումնասիրելուց հետո ինձ լրացուցիչ փաստաթղթեր պետք լինեն, ես դրանք կպահանջեմ Ձեզանից։
Սովորաբար դիմումի պատրաստման արժեքի վերաբերյալ հարցմանը պատասխանում եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ՄԻԵԴ դիմելու ժամկետը լրանում է առաջիկա օրերին, գրեք ինձ և հարցրեք՝ կարո՞ղ եմ Ձեր հարցումը դիտարկել հրատապ կարգով։ Այդպիսի նամակին խոստանում եմ պատասխանել 24 ժամվա ընթացքում։ Եթե հաստատեմ, որ կարող եմ, և Դուք անմիջապես ներկայացնեք անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները, հարցման վերաբերյալ իմ եզրակացությունը խոստանում եմ հայտնել հաջորդ 48 ժամվա ընթացքում։
Եթե եզրակացնեմ, որ ՄԻԵԴ դիմելու ողջամիտ հեռանկարներ կան, Ձեզ կհայտնեմ դիմումի պատրաստման ճշգրիտ արժեքը՝ հաշվի առնելով այն գանգատները, որոնք իմաստ ունի ներկայացնել, և շատ կարճ կնշեմ, թե ինչից բողոքելն իմաստ չունի։ Միաժամանակ Ձեզ կուղարկեմ դիմումի պատրաստման պայմանագիրը։ Ծառայության համար կարելի է վճարել բանկային փոխանցմամբ՝ Շվեյցարիայում գտնվող իմ հաշվին, կամ այլ եղանակներով՝ կախված վճարման երկրից։ Դիմումը միշտ կպատրաստվի այնպիսի ժամկետում, որ այն հնարավոր լինի ՄԻԵԴ ներկայացնել դիմելու ժամկետը պահպանելով։ Աշխատանքի արդյունքում էլեկտրոնային փոստով կստանաք լրացված դիմումի ձևաթուղթը, դրա պատշաճ ձևակերպված հավելվածները և բացատրություններ, թե ինչպես այդ ամենը ճիշտ տպել, ստորագրել և ուղարկել ՄԻԵԴ։ ՄԻԵԴ-ում ներկայացուցչությունը և գործով ցանկացած այլ աշխատանք դիմումի պատրաստման արժեքի մեջ չեն մտնում։ Եթե եզրակացնեմ, որ ՄԻԵԴ դիմելու որևէ ողջամիտ հեռանկար չեմ տեսնում, Ձեզ միայն այդ մասին կհայտնեմ։
Այս ծառայությունը Ձեզ ակնհայտորեն հարմար չէ, եթե վստահորեն կարող եք համաձայնել հետևյալ պնդումներից որևէ մեկին՝